««Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշել է, որ չի հասկանում սեպտեմբերի 3-ին Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի  «Agile Spirit 2017» զորավարժություններին Հայաստանի չմասնակցելով պայմանավորված աժիոտաժի իմաստը:

Քոչարյանն իր տարակուսանքն է  հայտնել, որովհետև այդ զորավարժություններին, Վրաստանը ներառյալ, մասնակցում է ընդամենը ՆԱՏՕ-ի անդամ հինգ երկիր:

 

«Ու այդ տեսակետից ես լավ չեմ հասկանում, թե Հայաստանն ինչո՞ւ պետք է անպայման մասնակցեր այդ զորավարժություններին, եթե ՆԱՏՕ-ի անդամ երկրների մեծամասնությունը չի մասնակցել: Մեկ բան են հայտերը, և մեկ այլ բան է փաստացի մասնակցությունը. փաստացի իրավիճակը մենք տեսնում ենք՝ ընդամենը հինգ երկիր»,- նշել է փոխարտգործնախարարը:

 

Հարցին՝ իսկ Հայաստանի չմասնակցության համար հիմնավոր պատճառներ կայի՞ն, փոխարտգործնախարարը պատասխանել է հակադարձ հարցով՝ իսկ ՆԱՏՕ-ի մնացած անդամները ինչ-որ խնդիր ունե՞ն, որ չեն մասնակցել:

Ինչ վերաբերում է ԵՄ հետ նոր համաձայնագրի կնքման գործընթացի վերաբերյալ  թերթի հարցին, ապա այս առումով Շավարշ Քոչարյանը ձեռնպահ է մնացել որևէ մեկնաբանությունից՝ մատնանշելով, թե նախագահը շատ հստակ ամեն ինչ ասել է, որևէ խնդիր չկա, և ինքը ասելու որևէ նոր բան չունի»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել