Clashes and arrestations took place after Raffi Hovhannisyans rallyԼսել եմ, որ կարծիք կա, թե ես՝ չարս ու չուզողս, էսօր բախումներ եմ հրահրել՝ ի հեճուկս Րաֆֆու շարժման նկատմամբ իմ՝ բոլորին հայտնի վերապահմանը: Դե ես ենթադրում էի՝ գՁի վրա շեղցված, գՁից ընկած ու գՁերը քցած ուժերն ու ուժիկները տենց մի բան կարան մոգոնեն: Ի՞նչ ասեմ, սիրում եմ ձեզ, տղերք, դուք իրոք վերջն եք, ու ձեր վերջը մի այլ կարգի վերջնական է: Արդարանալու կարիք չկա: Ցանկացած մեկն, ով ներկա է եղել՝ ակտիվիստից մինչեւ ոստիկան, գիտի եւ տեսել է, որ ես մեր հին՝ դեռ 2004-ին ձեւավորված «բրիգադով» (Խառատյան Արսեն, Արարատ Միրզոյան, Հայկակ Արշամյան եւ այլք) ամեն բան արել ենք, որպեսզի բախում չլինի, եւ անփորձ երիտասարդները չտուժեն անիմաստ ընդհարումներից: Իրականում, եթե ոստիկանությունը ժամանակ տար, այդ հարցը խաղաղ կլուծվեր, քանի որ Խառատյան Արսենն արդեն բարձրախոսով փորձում էր բացատրել երիտասարդներին, որ իրենց հետագա գտնվելն այդ վայրում իմաստազրկվում է: Բայց հենց Արսենի խոսքի վրա սկսվեց հարձակումը: Այդ ընթացքում փորձեցինք անել ամեն բան՝ բանակցելով ոստիկանների հետ եւ համոզելով երիտասարդներին իջնել այդ վայրից: Բայց, իհարկե, նաեւ պաշտպանելով մարդկանց բռնությունից: Նույնն արել է նաեւ Զարուհի Փաստանջյանը: Ցավոք, իհարկե, դա չհաջողվեց անել լիարժեք կերպով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել