«ՀՀԿ-ում ծանր են տանում, որ բնապահպա­նության նախարար Արծվիկ Մինասյանը որոշել է ազատվել իր տեղակալ, ՀՀԿ-ական փոխնախարար Խաչիկ Հակոբյանից, իսկ ՀՀԿ-ական իշխանությունը չի միջամտում: «Եթե անգամ ինչ-ինչ չարաշահումներ գտած լինի Արծվիկը, դաշնակցականները չպետք է հանրապետականների հախից գան, վարչապետն էլ անտարբեր նայի»,- ասաց մեր զրուցակիցը: Նա հայտնեց նաև, որ Մինասյանն առաջարկել է փոխնախա­րարին կամովին դիմում գրել՝ գնալ, բայց այդ հարցն իր որոշելու տիրույթում չէ՝ հիմա բոլորն սպասում են վերադասի որոշմանը: 2012 թվականից փոխնախարար աշխա­տող Խաչիկ Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե աշխատանքից ազատման դիմում գրել է: «Ես աշխատանքից ազատման դի­մում չեմ գրել»: Իսկ ճիշտ են տեղեկություն­ները, որ լարված հարաբերություններ ու­նեք նախարար Արծվիկ Մինասյանի հետ:
 
««Հրապարակ» օրաթերթը միշտ շատ լավ քաջատեղյակ է եղել իմ նվիրված աշխատանքի մասին, ես միշտ եղել եմ ծառայողի կարգավիճակում իմ գործի հանդեպ և շա­րունակում եմ նույն ձևով աշխատել: Բնա­կանաբար, կարող են լինել տարբեր ընկա­լումներ, տարբեր մեկնաբանություններ և համապատասխան եզրահանգումներ:
 
Այս պահի դրությամբ ասեմ, որ շարունակում եմ նույն ձևով աշխատել: Աշխատանքա­յին տարաձայնություններ միշտ լինում են»: Իսկ առաջիկայում ազատման դիմում գրե­լու ծրագրեր չունեք: «Իմ պաշտոնը քաղա­քական պաշտոն է՝ առաջադրված կուսակ­ցության կողմից: Երբ որ որոշում կփոխվի, և որոշման մասին իմ կուսակցությունն ինձ կիրազեկի, կամ հանրապետության վարչա­պետը համապատասխան հանձնարարու­թյուն կտա, ես, շնորհակալություն հայտնե­լով, բնականաբար, կհեռանամ: Այս պահին չկա նման ցուցում»»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել