«Դեռ օգոստոսի 31-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել էր դատական համակար­գում առկա խնդիրներին՝ խոսելով դատական գործերի բաշխման ընթացակարգերի արդյունավետու­թյան բարձրացման և դատական գործերի քննության տևողության կրճատման մասին: «Ժողովուրդ» օրա­թերթի տեղեկություններով՝ վարչապետի այդ անդրադարձը բավականին խորը արմատներ ունի: Մի խումբ կալանավորներ նամակ են ուղարկել դատավորներին՝փորձելով պարզել՝ ինչու են ուշանում իրենց գործերով դատական նիստերը: Սրան զուգահեռ՝այս տարվա ընթացքում 8 դատարանի դատավորներ դիմում էին գրել դատարանների նախագահների խորհրդին՝ պահանջելով, որ սահմանվի իրենց բաշխվելիք գործերի առան­ձին տոկոսաչափ կամ, առհասարակ, հանվի իրենց ազգանունը բաշխվելիք գործերի ցանկից: Մի շարք դա­տավորներ էլ դժգոհել են, թե դարձել են առևտրային բանկերի անձնական դատավորները և ուրիշ գործ քն­նելու ժամանակ չունեն»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել