Հնագետները դամբարաններում երբեմն գտնում են հուղարկավորված մարդկանց, որոնք թաղվել են դեմքով դեպի ներքև: Սկզբում կարծում էին, թե դա պատահականություն է: Սակայն աշխարհի տարբեր անկյուններում և տարբեր պատմական ժամանակաշրջաններում համանման դեպքերի մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ դրանք ունեն մեկ ընդհանրություն` դեմքով դեպի ներքև թաղել են այն մարդկանց, ովքեր հարգանք չեն վայելել, և նրանց ցանկացել են նվաստացնել նույնիսկ մահից հետո:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել