Գեղեցիկ տեսք ունենալու համար բոլորովին էլ պարտադիր չէ թանկարժեք միջոցների դիմել: 

1. Մի խնայեք արևապաշտպան քսուքը

Դեմքի խնամքի մնացած բոլոր միջոցները անօգուտ են, եթե դուք այն չեք պաշտպանում արևից:

2. Եթե դեմքի վրա բորբոքային հատվածներ են գոյացել, մաշկը մի չորացրեք

Պզուկների դեմ նախատեսված քսուքներից շատերը բենզոպերօքսիդ են պարունակում, որը չորացնում է մաշկը և չի բուժում բորբոքումները: Ավելի լավ է սալիցիլաթթու կամ կաթնաթթու օգտագործեք:

3. Երբեք մի մոռացեք պարանոցի մասին

Պարանոցը նույնքան խնամքի կարիք ունի, որքան դեմքը:

4. Մաշկը մաքրեք սառցե խորանարդիկներով

Սառույցը խթանում է արյան շրջանառությունը և թարմ տեսք հաղորդում մաշկին:

5. Դիմահարդարման պարագաները ճիշտ պահեք

Ոչ մի դեպքում լոգարանում մի պահեք դիմահարդարման պարագաները. դրանք խոնավությունից կփչանան: Քսուքները պահեք սառնարանում:

6. Մաքուր պահեք այն ամենը, ինչին դիպչում է ձեր մաշկը

Կեղտոտ ձեռքերով մի դիպչեք դեմքին: Հաճախակի փոխեք բարձի երեսները. մաքրեք սմարթֆոնի էկրանը:

7. Սկրաբ և սպունգ մի օգտագործեք դեմքի համար, եթե մաշկը հակված է ակնեների

Ցանկացած մաշկի համար օգտակար է նուրբ և թեթև մաքրումը առանց օճառի:

8. Դեմքի մերսումը կօգնի ազատվել աչքերի տակի շրջանակներից

Դեմքի մաշկի հարթեցման և աչքերի տակի փոսերի վերացման համար խորհուրդ է տրվում լիմֆադրենաժային մերսում, որը կարելի է նաև ինքնուրույն անել:

9. Հետևեք ձեռքերի մաշկի խնամքին

Աշխատեք տնային գործերը անել ձեռնոցներով և պարբերաբար ձեռքի քսուք օգտագործել:

10. Մանրամասն մաքրեք դեմքի մաշկը

Քնելուց առաջ անպայման մաքրեք դեմքի մաշկը:

11. Քնելուց առաջ միշտ հանեք կրծկալը

Կրծկալը դժվարացնում է արյան շրջանառությունը և առողջության հետ կապված խնդիրներ է առաջացնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել