Նոր iPhone-ում կարող է հայտնվել արգելափակման կոճակի սեղմմամբ Siri ձայնային օգնականի գործարկման գործառույթ։ Այդ մասին անկախ մշակող Գիլերմո Ռեմբոն գրել է իր թվիթերյան էջում։

Ծրագրավորողի խոսքով՝ նոր գործառույթի մասին ինքն իմացել է HomePod ծրագրի ծածկագրի ուսումնասիրությունից հետո։ Նման նորարարությունը կապված է այն բանի հետ, որ iPhone 8-ում բացակայում է Home կոճակը, որի օգնությամբ էլ իրականացվում է Siri-ի կանչը։

Հաստատում այն տեղեկության, որ Apple-ը կազատվի մատնահետքով Home կոճակից, հայտնվել էր այս տարվա օգոստոսի սկզբին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել