Դդում: Լավ յուրացվում է մարդու օրգանիզմի կողմից և բացառում է ստամոքսի ու աղիների հետ կապված խնդիրները: Պարունակում է շատ ջուր և քիչ բուսական բջջանյութ: Հարուստ է բազմաթիվ վիտամիններով:

Բազուկ: Պահպանում է օգտակար հատկությունները ամեն տեսքով` հում կամ եփած: Պարունակում է կալիում, ֆոսֆոր, կալցիում, երկաթ, ցինկ, վիտամիններ С, В1, В5, В6, РР, Е, ֆոլաթթու և շատ այլ օգտակար նյութեր: Բարելավում է արյուն արտադրող ֆունկցիան:

Կաղամբ: Բջջանյութի հիանալի աղբյուր է, պարունակում է А, D և К վիտամիններ: Օգտակար է նաև եփած վիճակում:

Թուզ: Կալիումի պարունակությամբ զիջում է միայն ընկույզին: Այն կարելի է օգտագործել որպես քրտնաբեր, ջերմությունը իջեցնող և հակաբորբոքիչ միջոց:

Բռինչ: Եզակի է վիտամինների պարունակությամբ և հարուստ է օգտակար նյութերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել