Բորբոքումները բուժելու և ցավը թուլացնելու նպատակով սալիցիլաթթուն օգտագործվել է դեռևս 5-րդ դարից: Այն օգտագործվում էր նաև սրտի հիվանդությունների ժամանակ և թրոմբագոյացությունները կանխարգելելու նպատակով: Ներկայումս այն համարվում է ասպիրինի հիմնական բաղադրիչը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ասպիրինի կիրառության 9 անովոր տարբերակ:

Օգնում է միջատների խայթոցի ժամանակ: Որպեսզի բուժեք բորբոքումն ու վերացնեք քորը, ասպիրինի հաբը փշրեք անմիջապես խայթած տեղի վրա:

Չորացնում է պզուկները: Այն, ինչ պետք է անեք, հաբը փշրելն ու մի փոքր ջրով թրջելն է: Ապա այդ մածուկը քսեք վնասված հատվածներին և թողեք մի քանի րոպե: Ապա լվացեք օճառով և ջրով: Կարմրածությունը կանցնի, և պզուկներն աստիճանաբար կանհետանան:

Երիտասարդացնում է մաշկը: Ասպիրինի մեջ պարունակվող սալիցիլաթթուն բուժում է մաշկի կարմրությունը, բորբոքվածությունն ու ակնեն, ինչպես նաև չեզոքացնում է մաշկի մեռած բջիջները և յուղի ավելորդ քանակությունը: Պարզապես տրորեք ասպիրինի 5 հաբ և դրանք խառնեք ¼ բաժակ ջրի և 1 թեյի գդալ մեղրի հետ: Խառնուրդը քսեք մաշկին և թողեք 10 րոպե: Լվացեք տաք ջրով: Այս դիմակի կանոնավոր օգտագործումը կօգնի լուծել խնդրահարույց մաշկի պրոբլեմները և էականորեն կերիտասարդացնի այն:

Բուժում է կարծր կոշտուկները: Պետք է ասպիրինի 5 հաբ տրորել և խառնել կիտրոնի հյութի և կես թեյի գդալ մեղրի հետ: Ստացված զանգվածը քսել ոտքերի կարծր կոշտուկներին և տաք սրբիչով փաթաթեք: Վրայից նաև պոլիէթիլենային թաղանթով պատեք: 10 րոպեից հանեք թաղանթը, և արդյունքը Ձեզ կզարմացնի:

Կազատի թեփից: Ասպիրինի 2 հաբ մանրացրեք մինչև փոշիանալը, դրան ավելացրեք Ձեր մազերը լվանալու շամպունը, քսեք գլխին, լվացեք սովորականի նման տաք ջրով: Սա թեփի դեմ պայքարի շատ արդյունավետ միջոց է:

Վերացնում է քրտինքի հետքերը: Այս պարզ հնարքը Ձեզ կօգնի ազատվել հագուստի վրայի քրտինքի հետքերից: Ասպիրինի մի քանի հաբ տրորեք և լուծեք կես բաժակ ջրում, ապա հագուստի կեղտոտ հատվածը թրջեք այդ ջրում և թողեք մի քանի ժամ մնա այդպես: Դրանից հետո լվացեք սովորականի պես:

Վերականգնում է մազերի գույնը: Հատկապես, երբ Ձեր մազերը ներկված են բաց գույնի երանգներով, քլորացված ջուրը կարող է շատ ուժեղ վնասել այն: Ամեն դեպքում Դուք կարող եք վերականգնել Ձեր մազերի փայլն ու ծավալը` ասպիրինի 6-8 հաբ լուծելով մի բաժակ տաք ջրում և այս լուծույթը գլխին քսելով: Պետք է թողնել մնա 10-15 րոպե, ապա լվանալ սովորականի պես:

Խոհանոցի սպասքի վրայից մաքրում է յուղը: Ասպիրինի մի քանի հաբ տրորեք և ավելացրեք մի քիչ ջուր: Ստացված քսուքով մաքրեք սպասքը: Արդյունքները տպավորիչ են:

Բույսերին կօգնի երկար ժամանակ ծաղկել: Ասպիրինի մանրացրած հաբը խառնեք այն ջրին, որով ջրում եք սենյակային բույսերը, և նրանք դեռ երկար իրենց ծաղիկներով կուրախացնեն Ձեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել