Օգոստոսի 1-ին Հայաստանը մասնակցում է «Noble Partner» զորավարժություններին, որոնք ԱՄՆ առաջնորդությամբ ստեղծված և ՆԱՏՕ-ի «Response Force» ծրագրի բաղկացուցիչն են։ Մասնակիցներին ողջունում և ՌԴ-ի նկատմամբ քննադատություն է հնչեցնում անձամբ ԱՄՆ փոխնախագահ Փենսը՝ միջոցառմանը հագցնելով հակառուսական շապիկ։ Հայկական կողմը դա գիտակցել է և մասնակցել է զորավարժություններին առանց վերապահման։

Մեկ ամիս անց մասշտաբներով անհամեմատելի և որոշ առումով վիճարկելի (ՆԱՏՕ-ի կողմից ուղղակի կազմակերպված լինելու առումով) «Agile Spirit» զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում, ըստ էության՝ կարևոր էլ չէ, թե ինչ հիմնավորմամբ։

Ի՞նչ է փոխվել մեկ ամսվա ընթացքում։ Ճիշտ է, Պուտին-Սարգսյան հանդիպում է եղել։ Ի՞նչ է դրանից օրեր անց հայտարարել Սարգսյանը։ Այո, ԵՄ-ի հետ ստորագրում ենք համաձայնագիրը։

ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրման դիմաց ժեստ ենք անում, թե կատարում ենք ռուսների խնդրանքը, կարևոր չէ։ Այս «Trade Off»-ը ես ընդունելի եմ համարում։ Հավատացեք, ռուսների կամ ամերիկացիների հետ հարցերը չկոորդինացնելը խոհեմ չէ։ Գերտերությունների բախման ժամանակ «ոտնատակ» ենք ընկնելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել