Մեքենա գնելիս ամենակարևոր տեղեկություններից մեկն այն է, թե որքա՞ն է մեքենայի վազքը (քանի՞ կիլոմետր է այն անցել)։ Մեքենայի վազքի ցուցիչն այս հարցում 100%-անոց վստահություն չի կարող ապահովել, քանի որ շատ անբարեխիղճ մեքենա վաճառողներ կեղծում են տվյալը, կամ, ինչպես ընդունված է ասել, հաշվիչը ետ են պտտում։

Ինչպե՞ս որոշել իրական վազքը։ Գնորդն իրականում չի կարող ճշգրիտ իմանալ՝ որքա՞ն է անցել մեքենան։ Սակայն կան որոշ մեթոդներ, որոնց օգնությամբ կարելի է գոնե մոտավորապես հասկանալ՝ վաճառողը խաբո՞ւմ է ձեզ, թե՞ ցուցիչի տվյալը մոտ է իրականությանը։

Նախ պետք է նկատի ունենալ, որ գերմանական արտադրության օգտագործված մեքենաները սովորաբար 100-150 հազար կիլոմետր վազք են ունենում։ Գերմանիայում մեքենան փոխում են այդ նիշն անցնելուց հետո։ Հիմա անցնենք պրատկիկ խորհուրդներին։

1. Առաջին հերթին խորհուրդ է տրվում զննել մեքենայի սրահը, ուշադրություն դարձնել ղեկի, ոտնակների մաշվածությանը, վահանակի կոճակներին, բռնակներին։ Անգամ զգույշ շահագործման դեպքում վարորդն ամեն անգամ դիպչում է այդ դետալներին, և դրանց մաշվածությունը խոսում է շահագործման ժամկետի մասին։ Եթե դրանք խիստ մաշված են, իսկ վազքի ցուցիչի տվյալները փոքր են, ապա հավանակությունը մեծ է, որ այն ետ են պտտել։ Էլեկտրոնային ցուցիչի տվյալները կեղծելն ավելի բարդ է, սակայն մասնագետները հատուկ ծրագրերի միջոցով կարողանում են դա անել։

2. Եթե ցուցիչը ետ է պտտվել, ապա դրա մասին կարելի է գլխի ընկնել թվերն ուշադիր դիտարկելով։ Ետ պտտված ցուցիչի վրա, որպես կանոն, խառնվում է թվերի դասավորության սիմետրիկությունը։ Դրանք իրար կողքի հավասար շարված չեն լինում։

Ամբողջական հոդվածն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել