Էրեբունու մոտ գտնվող ավտոշուկան ձևավորվեց ինքնաբուխ դեռևս խորհրդային տարիներին։ Հետո ընդլայնվեց ու նույնիսկ մաքսայիններն այդտեղի գներով էին կողմնորոշվում։ Բայց հիմա շուկան վատ վիճակում է. վաճառողները պարապ ժամեր են անցկացնում՝ գնորդների սպասելով, բողոքում են մեքենաների վաճառքով զբաղվող կայքերից։

Արման Վանեսքեհյան, Sputnik.

Ինչպես էին վերավաճառողները բյուջե ձևավորում

Եվրոպական, ամերիկյան, ռուսական, չինական արտադրության օգտագործված մեքենաների բազմակիլոմետրանոց շարքեր… Նոր մեքենաներ այստեղ հազվադեպ են հանդիպում։

Ժամանակին այստեղ գին «գցելու» հուսահատ փորձեր էին արվում, գործարքներ կնքում, տոնում էին նոր «նժույգի» տեր դառնալու փաստն ու «մաղարիչ» անում։ Հայերի համար մեքենան երբեք սոսկ փոխադրամիջոց չի եղել։ Այդպես էր խորհրդային ժամանակներում, և այսօր էլ ոչինչ չի փոխվել։ Ու եթե որևէ մեկը նորը գնելու հնարավորություն չուներ, ապա միշտ կարելի էր հարմար մի բան գտնել ավտոշուկայում։



Օգտագործված մեքենաների շուկան ինչ-որ պահի լուրջ գործոն էր դարձել հայկական բյուջեի ձևավորման համար։ Արտասահմանից բերված և օգտագործած մեքենաների մաքսազերծման եկամուտները տարիներ շարունակ օժանդակում էին պետական բյուջեին։ Ե՛վ պահանջարկ կար, և՛ առաջարկ, լուրջ գումարներ էին շրջանառվում։

Մինչև վերջերս էլ մաքսայինները ներկրվող մեքենաների արժեքը որոշելիս կողմնորոշվում էին այն գներով, որոնք ինքնաբուխ կերպով սահմանվում էին այս շուկայում։ Ու պետք է ասել, որ ավտոշուկայի վաճառողները գնային կտրուկ փոփոխություններ թույլ չէին տալիս։

Հաճախորդ չկա

Սակայն ժամանակները փոխվեցին, ու այսօր Սովետաշենի ճանապարհին գտնվող ավտոշուկան դժվար կացության մեջ է հայտնվել։

Վաճառքի հանած մեքենաների շուրջ մռայլ մարդիկ են շրջում, որոնց դեմքերը ծանոթ են ցանկացած մարդու, որը գոնե մեկ անգամ այցելել է երևանյան ավտոշուկա։

Ինչո՞ւ մռայլ։ Հարցնենք նրանց։ Թեկուզ հենց նույն Գագիկին։ Մի անգամ ընկերոջս համար այստեղ մեքենա էինք ընտրում․ նա մեզ օգնեց…

«Գնորդները քիչ են, իսկ ապրանքը` չափազանց շատ։ Օրվա մեջ այստեղ այնքան քիչ մեքենա է վաճառվում, որ նույնիսկ չեմ ուզում խոսել այդ մասին։ Բոլորն արտասահմանից են բերում, որովհետև հիմա շատ ավելի հեշտ է մաքսայինի հետ խնդիրներ լուծելը, քան մի երկու տարի առաջ։ Ռուսաստանից ընդհանրապես առանց մաքսազերծման են ներկրում… Ում մեքենա է պետք, նույնիսկ գնում են ոչ թե Մոսկվա, այլ Կրասնոդար։ Բերում են, ու համարները փոխելու կարիք էլ չկա. կարող են ռուսական համարներով շրջել։ Մի խոսքով՝ վաճառք գրեթե չկա», — բողոքում է Գագիկը։



Ամբողջական հոդվածն այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել