«Սոցիալիստական հեղափոխությունը աջողությամբ պսակելու նպատակով Լենինը առաջարկում է վերին աստիճանի պրիմիտիվ, հին-հին տխուր ժառանգություն մնացած մի միջոց,— անմիջապես բանտարկել Ռուսաստանի եղած-չեղած հիսուն խոշոր կապիտալիստներին»։ Սա մի փոքր հատված է «Մշակի» մի հոդվածից, որը տպագրվել է 1917թ. հոկտեմբերի 26-ին՝ Հոկտեմբերյան հեղաշրջումից մեկ օր անց, երբ Պետրոգրադի իրադարձությունների մասին դեռ հստակ տեղեկություններ չէին հասել Թիֆլիս։

Ուշագրավ է, որ հոդվածի հեղինակը Լենինի գործելակերպը համեմատում է ցարական Ռուսաստանի հակահեղափոխական ուժերի աշխատեաոճի հետ՝ նշելով, որ դրանք իրարից ոչ մի բանով չեն տարբերվում։ Եվ Լենինի հաջողության գրավականն այն էր, որ նա ընդհանրապես դեմոկրատ չէր, շատ լավ գիտեր Ռուսաստանի ներքին դրություն, բնակչության առանձնահատկությունները և շատ արյուն թափելուց չէր վախենում։

Եվ ամենակարևորը՝ Լենինի հաջողությունը պայմանավորված էր բանակի (իսկ բանակում պատերազմից ու բոլոր տեսակի շահագործողներից զզված բանվորներն ու գյուղացիներն էին) գրեթե լիակատար աջակցությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել