ԱՄՆ Յուտա նահանգի ոստիկանները հիվանդանոցի շենքից ուժով քարշ են տվել բուժքրոջը և նրան հագցրել ձեռնաշղթաներ, քանի որ նա հրաժարվել էր խախտել օրենքը և հաճախորդից արյուն վերցնել առանց հիմնավորման: Այս մասին հաղորդում է New York Post-ը:

Տեսանյութում, որը ցուցադրում է բուժքրոջ փաստաբանը, երևում է, թե ինչպես է նա սկզբում հանգիստ բացատրում ոստիկաններին, որ չի կարող անգիտակից հաճախորդից արյուն վերցնել: Նրա խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է երեք հիմնավորում՝ հիվանդի համաձայնությունը, օրդեր, կամ եթե հիվանդը տնային կալանքի տակ է: Ոստիկանները, սակայն, պնդել են, այնուհետև տղամարդու ձայնը նախազգուշացրել է, որ սխալ է բուժքրոջը սպառնալ:

Դա հունից հանել է ոստիկաններից մեկին՝ նա քարշ է տվել կնոջը փողոց և նրան հագցրելլ ձեռնաշղթաներ: Նրան ուժով նստեցրել են ծառայողական մեքենա: Կինը բղավել է, ինչը, սակայն, ոչ մի ազդեցություն չի գործել կարգուկանոնի պահապանների վրա:

Հիվանդանոցի աշխատակիցները ամբողջությամբ պաշտպանում են բուժքրոջը, իսկ նրա վրա հարձակված սպան ժամանակավորապես հեռացվել է ծառայությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել