ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս պահանջել է իրեն դեր տալ ֆիլմերում՝ իրեն պատկանող շենքերում նկարահանումներ իրականացնելու թույլտվության համար։ Այս մասին պատմել է հայտնի հոլիվուդյան դերասան Մեթ Դեյմոնը Hollywood Reporter-ի հետ հարցազրույցում։

«Այսպես էր՝ եթե ցանկանում էիր նկարահանում իրականացնել նրա շինություններից մեկում, պետք է նրա համար դեր գրեիր»,-ասել է Դեյմոնը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ էր նկարահանման ժամանակ Թրամփին անունով դիմելը։ Թրամփի մասնակցությամբ որոշ տեսարաններ հետագայում կտրվել են ֆիլմերից։

Դեյմոնը նշել է, որ անձամբ երբեք չի հանդիպել Թրամփի հետ։

Թրամփը մի քանի տասնյակ դերեր է ունեցել ֆիլմերում ու սերիալներում։ Գրեթե բոլոր դերերում նա ինքն իրեն է մարմնավորել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել