Ասում են՝ մարդը կյանքի տարբեր փուլերում որպես սիրելի գույն տարբեր գույներ է ընտրում: Դա մի քանի պատճառ ունի: Նախ՝ մեր ինտուիցիան հզոր ուժով է օժտված և երբեմն ուղղորդում է մեզ դեպի մեր գիտակցության համար ոչ այնքան ակնհայտ իրերը: Երկրորդ՝ ընտրելով այս կամ այն գույնը՝ մենք փորձում ենք լրացնել որոշակի զգացմունքների կամ իրավիճակների պակասը:

Այս պարզ թեստը ցույց կտա, թե ինչ եք զգում ձեր կյանքի տվյալ փուլում, և եթե կա որևէ պրոբլեմ, կօգնի գտնել դրա օպտիմալ լուծումը։

Ընտրեք այն գույնի մոմը, որն առավել շատ է ձեզ դուր գալիս.

1. Սև մոմ

Շատերը սև գույնը համարում են չարիքի և դժբախտության գույն, սակայն սև մոմերը այս աշխարհից վաղուց հեռացած մարդկանց իշխանության են կոչում և ոչ մի կապ չունեն մութ, բացասական ուժերի հետ: Ահա թե ինչու դժվար պահերին նախընտրում եք սև մոմ վառել:

2. Մանուշակագույն մոմ

Մանուշակագույնի բոլոր երանգները օգնում են մեծացնելու ներքին էներգետիկան և ամրացնելու ոգին: Սովորաբար այս գույնի մոմերը ընտրում են մարդիկ, որոնք հոգնել են այս աշխարհից: Այդ գույնը կօգնի ձեզ բարձրացնել ձեր ինքնագնահատականը:

3. Սպիտակ մոմ

Սպիտակ մոմը հոգու մաքրության խորհրդանիշ է: Այն մաքրում է մտքերը և հստակ պատկերացում է հաղորդում կյանքի նպատակների մասին: Խորհուրդ է տրվում այդ մոմը վառել այն ժամանակ, երբ դուք զբաղված եք ինքնավերլուծությամբ:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել