Քրդերը՝ հատկապես Սիրիայի և Թուրքիայի, այս օրերի նման ակտիվություն ցուցաբերել էին մեկ էլ 2015թ. ամռանը, երբ բոլոր փորձագետները պնդում էին, որ Թուրքիան հնարավոր է մինչև տարեվերջ մասնատվի, սակայն ռուսական կործանիչի խոցումը և այլ ֆորսմաժորային իրավիճակները հատկապես Թուրքիայի քրդերին տարան փակուղի: Այսօր Սիրիայի և Թուրքիայի քրդերին միացել են նաև Իրաքի քրդերը, ովքեր այն ժամանակ գտնվում էին բոլորովին հակառակ բևեռում: Այսօր, քան երբևէ, քրդերը, անկախ բնակության վայրից, մեծ մասամբ միավորված են, իրենց գործողություններում տեսնում եմ փոխահամաձայնություն: Թուրքիայում, Սիրիայում և Իրաքում գործողությունները կարծես դոմինոյի էֆեկտով լինեն: Շատ անկանխատեսելի ժամանակաշրջան է, չես կարող ասել, թե մեկ ժամ հետո ինչ կարող է տեղի ունենալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել