Թե բա՝ «երկու կրակոց է եղել», «սա հարցեր է առաջ քաշում»: Երկու կրակոց չլիներ, 22 կրակոց լիներ, քեզ ի՞նչ: Քաղաքացու կյանքին վտանգ էր սպառնում մարդասպանության համար որոնվող, թմրամոլ դեգեներատի կողմից: Ոստիկանությունը վերջապես կամք դրսևորեց և իր պարտականությունը կատարեց: Մնում ա՝ բոլոր դեգեներատների հետ նույն կերպ վարվի:

Քաղաքական գործչի համար հոտառությունը շատ կարևոր բան է, մանավանդ, եթե քաղաքական օրակարգ ունենալու ցանկություն չկա: Ոհմակը նոր վարչապետի անվան հոտն առավ ու միանգամից սկսեց ատամները ցույց տալ: Նոր Ալֆա-որձը դեռևս մի քանի ուժի ցուցադրում պիտի անի, որ ոհմակը սթրվի...

Նախավերջին վարչապետին նշանակելիս Ազատիչն ասաց, որ նենց մարդ ա լինելու, որ բոլորի համար ընդունելի լինի՝ նկատի ունենալով, իհարկե, բոլոր ցեղապետներին, ոչ թե շարքային «աբխազներին»: Այս անգամ նա նշանակելու է մեկին, ով հավասարապես անընդունելի է բոլորի համար՝ բացի մի քանի խիստ գաղափարական մարգինալներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել