Իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս Թուրքիայի Թունջելի (պտմ. Դերսիմ) նահանգում: Երեկ երեկոյան՝ թուրքական ժամանակով ժամը 19:00-ից, Փյուլյումյուր, Ուզունթառլա բնակավայրերում տեղի են ունեցել բախումներ թուրքական ուժերի և PKK-ի զինյալների միջև: Թուրքական բանակն անկարող է եղել դիմակայել ցամաքային հարձակումներին և գործի է դրել ռազմօդուժը: Ժամը 20:00-ից անորոշ ժամանակով փակվել է Թունջելի-Էրզիջան ավտոմայրուղին: Այս պահին մարտերը շարունակվում են: Զոհերի, վիրավորների, զավթած շենք-շինությունների մասին տրվում է իրարամերժ տեղեկատվություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել