Չորս տարի սպասված համաներումը հնարավոր է սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնի առիթով էլ չհայտարարվի, և այն ձգվի ևս մի քանի ամիս՝ մինչև տարեվերջ: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

«ԱԺ ընտրություններից հետո և մայիսյան տոների առիթով սպասում կար, որ Սերժ Սարգսյանը համաներման ակտ կստորագրի, և այդկերպ կփոխհատուցվի նաև այն քրեական հեղինակությունների վաստակը, որոնք ընտրություններում ակտիվ դեր խաղացին և որոնք սպասում են, որ համաներմամբ իրենց ընկերները կազատվեն բանտերից։ Սակայն դա տեղի չունեցավ:

Տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ժամկետի ավարտից մի քանի ամիս առաջ կկազմակերպի սպասված համաներումը, սակայն «Սասնա ծռեր» խմբի որևէ անդամ ազատ չի արձակվի»,-հավելել է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել