ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Չինարիի ուղղությամբ հնչած կրակոցների միջադեպի առնչությամբ հայտարարել է, որ դժվար էր կողմնորոշել, թե որ կողմից էին գալիս դրանք: Պետք է նշել, որ որևէ անակնկալ չկա այս հայտարարությունում` դատելով հիմնախնդրում միջազգային հանրության դիրքորոշման ընդհանուր տրամաբանությունից: Նկատենք, որ միջազգային հանրությունը նման մոտեցմամբ աստիճանաբար թուլացնում է իր դերը արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում, ուստի պետք չէ զարմանալ, թե ինչու է ադրբեջանական կողմը սրում իրավիճակը: Փաստենք, որ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման միակ երաշխիքը առաջիկա տարիներին նույնպես կշարունակի մնալ հայկական զինված ուժերը: Քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես չի գալիս նման միջադեպերի նկատմամբ հստակ իրավական պատժամիջոցների կիրառման անխուսափելիության դիրքերից, լուրջ առաջընթաց դժվար է սպասել բուն հիմնախնդրի բանակցային գործընթացում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել