Գլյուկոզան շաքարը քայքայող նյութ է՝ իսկական վառելիք մեր օրգանիզմի համար: Այն օգնում է մեզ լինել ակտիվ և էներգիայով լի: Արյան մեջ շաքարի մակարդակը կախված է նրանից, թե ինչ և երբ ենք մենք ուտում:

Ինչ-որ բան այնպես չի ընթանում, և բջիջները դադարում են քայքայել շաքարը, այդ ժամանակ արյան մեջ նրա մակարդակը բարձրանում է: Դա հանգեցնում է արյունատար անոթների, ներքին օրգանների և նյարդերի վնասմանը՝ վտանգավոր բարդություններ առաջացնելով: Այդ բարդություններից մեկը երկրորդ տեսակի շաքարախտն է:

Շատ կարևոր է արյան մեջ շաքարի մակարդակը վերահսկելը: Միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում տառապում են շաքարախտով՝ նույնիսկ չիմանալով դրա մասին: Պետք է ժամանակին հայտնաբերել հիվանդությունը, որպեսզի այն չբարդանա: Խորհուրդ ենք տալիս ուշադիր լինել այս ախտանշանների նկատմամբ, որոնք վկայում են արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին:

1. Դուք շատ ջուր եք խմում և հաճախ եք զուգարան վազում: Ձեր օրգանիզմը փորձում է ազատվել ավելորդ շաքարից, այդ պատճառով էլ դուք շատ ջուր եք խմում:

2. Դուք միշտ ձեզ հոգնած եք զգում: Ձեր մարմինը անհրաժեշտ քանակությամբ էներգիա չի ստանում:

3. Վատանում է ձեր տեսողությունը:

4. Մարմնի վերջույթներում ցավի զգացողություն, թմրածություն, ծակծկոցներ եք ունենում:

5. Մաշկի վրա առաջացած ցանկացած վերք բարդություններ է առաջացնում:

6. Վնասվում են երիկամները, քանի որ արյունը մաքրելու համար շատ են ծանրաբեռնվում:

7. Մեծանում է սրտի կաթվածի հավանականությունը:

8. Խնդիրներ են առաջացել միզապարկի հետ կապված:

9. Ձեր մաշկը դարձել է չոր և անհարթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել