Azatutyun.am-ը գրում է.

Նորքի զինված խմբի գործով առանցքային վկաներից «Ռադիո Մարիամ»-ի Գյումրու մասնաճյուղի լրագրող Լիլիթ Թորոսյանն այսօր հրաժարվեց ցուցմունք տալուց, դատարանն էլ հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքը, ըստ որի, Լիլիթ Թորոսյանը պայմանավորվել է հանդիպել գործով անցնող գլխավոր մեղադրյալ Արթուր Վարդանյանի հետ, սակայն Վարդանյանը տեղեկացրել է Թորոսյանին, որ չեն կարող հանդիպել, քանի որ ծեծի է ենթարկվել։

Ըստ Թորոսյանի նախաքննական ցուցմունքի, ավելի ուշ Արթուր Վարդանյանն ասել է, որ իրեն ծեծի են ենթարկել Մհեր Սեդրակյանի (ՀՀԿ նախկին պատգամավոր) մարդիկ, պատճառների մասին սակայն չի մանրամասնել։

Լիլիթ Թորոսյանն այսօր հայտարարեց, որ ինքը ձայնագրել է Արթուր Վարդանյանի գործով անցնող պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի խոսակցությունները և այդ ձայնագրությունները փոխանցել է նախաքննական մարմնին։

Լրագրողն իր նախաքննական ցուցմունքում նաև գրել է, որ «եթե ուզում եք իմանալ, թե Շիրխանյանն ու Արթուր Վարդանյանը ինչ հեղաշրջման մասին են խոսել, ապա կարող եք լսել ձայնագրությունում»։

Ըստ Թորոսյանի, նախաքննական ցուցմունքի, Արթուր Վարդանյանը ցանկացել է հանդիպել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ և Շիրխանյանը խոստացել է կազմակերպել այդ հանդիպումը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել