Azatutyun.am-ը գրում է.

Ճիշտ պատասխան կլիներ, եթե հենց դիտորդների ներկայությամբ երեկ Հայաստանն էլ պատասխան կրակ բացեր Ադրբեջանի ուղղությամբ, այսօր «Ազատության» եթերում նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյան՝ անդրադառնալով երեկ ԵԱՀԿ դիտարկման ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի ուղղությամբ արձակված կրակոցներին։

«Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած քաղաքականությունը՝ հստակ քաղաքականությունը։ Այդտեղ կա տրամաբանություն՝ միջազգային հանրությունը, ԵԱՀԿ-ն, տարբեր միջազգային կառույցներ հայտարարում են, որ ղարաբաղյան խնդիրը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով։ Հայաստանն էլ էր այդպես ասում, Ադրբեջանը երբեք այդպես չի ասում։ Ադրբեջանի դիրքորոշումը սա է՝ «այո՛, մենք կցանկանայինք, որ խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծվեր, բայց եթե չլինի, մենք այդ հարցը կլուծենք պատերազմի միջոցով»։ Եվ հիմա իրենց այդ քայլով ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության վրա, թքած ունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի կարծիքի վրա, թքած ունեն ՀԱՊԿ-ի կարծիքի վրա, որովհետև Հայաստանի ուղղությամբ էր հարվածը, և շտապում են, ճնշում են գործադրում միջազգային հանրության վրա, որպեսզի նրանք իրենց հերթին ճնշում գործադրեն Հայաստանի վրա և արագացնեն բանակցային գործընթացը», - ասաց քաղաքագետը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել