Արթուր Սաքունցը փորձելով իր դատողություններով գնահատականներ տալ Էրեբունու տարածքում կազմակերված օպերացիային՝ սխալ է համարում դեպքի վայրի շրջակա տարածքում քաղաքացիների գտնվելը: Նախ օպերացիայի կազմակերպման պատասխանատուներն են որոշում դրա մարատավարությունը:
Եվ հետո պարոն Սաքունց, ինչի համար այսպիսի ջանասիրությամբ դոշ չէիք ծեծում ՊՊԾ գնդի գրավումից հետո քաղաքացիների շարժը դեպի գունդ կանխելու համար. չէ որ բոլորիս համար պարզ էր նախ տարածքի վտանգավորությունը, հետո բազմության կողմից գունդ ներխուժելու դեպքում դրա վտանգաբեր հետևանքները… որ հաջորդ օրը արթնանալու էինք այլ Հայաստանում՝ ցանկացած քայլափոխի լինելու էին մինչև ատամները զինված անձինք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել