Ընդամենը մի քանի օր առաջ՝ օգոստոսի 25-ին, տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Մեղրաշատ գյուղի 23-ամյա անասնապահ Սերգեյ Սահակյանը վարակվել է բրուցելոզով։ Վերջինս բժշկական օգնություն է ստանում Գյումրու հակատուբերկուլիոզային և ինֆեկցիոն հիվանդանոցում։
Երեկ «Հայկական ժամանակ»-ը դարձյալ ահազանգ է ստացել, որ օգոստոսի 29-ին բրուցելոզով վարակված մեկ այլ քաղաքացի ևս ընդունվել է Գյումրու հակատուբերկուլոզային և ինֆեկցիոն հիվանդանոց։ Թերթի տեղեկությունները հաստատել են հիվանդանոցից՝ նշելով, որ վարակված քաղաքացին Շիրակի մարզի Հովիտ համայնքի 62-ամյա բնակիչ Սպարտակ Հովակիմյանն է։
Հովիտի գյուղապետ Ավետիք Սերոբյանը թերթի հետ զրույցում տեղեկացրել է, որ տարածված վիրուսի մասին տեղյակ է։ Այն, ըստ գյուղապետի, Հովիտում առկա է արդեն 3 տարի։ Այս տարիների ընթացքում բրուցելոզով վարակվել է արդեն 20 հովիտցի։ «Երեկ բրուցելոզով հիվանդ 4 հատ տավար ենք էլի մորթել, ինչքան լինում է, այդքան մորթում ենք»,- ասել է գյուղապետը և տեղեկացրել, որ մորթի ենթարկված կենդանու միսը հանում են վաճառքի։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել