Ինձ թվում է՝ ինչ-որ հետաքրքիր խորհուրդ կա նրանում, որ Արցախի անկախության օրվան նախորդում է գիտելիքի տոնը։ Մտածված, կշռադատված, գիտելիքահեն վարքագծի արդյունքում է, որ մենք հասել ենք ու հասնելու ենք մեր նվիրական նվաճումներին։

Շնորհավո՛ր գիտելիքի օր։

ԼՐԱՑՈՒՄ։ Ուրախ եմ, որ այս տարի գիտելիքի տոնը նշելու եմ մի շատ յուրահատուկ դպրոց այցելելով։ Ու ավելի ուրախ եմ, որ հենց այդ դպրոցում ենք հայտարարելու «Ինչու են մարդու իրավունքները կարևոր» խորագրով աշակերտական շարադրությունների 2-րդ մրցույթի մեկնարկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել