Ամեն անգամ աղմուկ հանած ինչ-որ թեմայի ժամանակ մարդիկ սկսում են քննադատել մարդկանց այն խմբին, ովքեր փորձել են տվյալ թեմայի հետ կապված որևէ միտ արտահայտեն՝ թեկուզ ամենահիմար միտքը: Բայց այդ ամենը ավելի քան նորմալ է ու պարտադիր:

Հարգելիներս , Ձեզ ի՞նչ էր թվում, երկրում ապրում են անլեզու և անուղեղ արարածներ, որոնք ոչինչ չեն տեսնում ու ոչինչ չեն լսում: Երկրում ապրողներին կարելի՞ է միայն քշել տանել պատերազմ , հետո քշել բերել ընտրության:

Ցանկացած երկրի քաղաքացի իրավունք ունի իր կարծիքը հայտնելու երկրի պետական կառույցների աշխատանքի մասին, կրկնում եմ՝ թեկուզ ամենահիմար կարծիքը: Պետք է քննադատեն ու գովաբանեն դիպուակահարին, պետք է քննարկեն ու վերլուծեն հրդեհի մարման աշխատանքները, պետք է ուսումնասիրեն ու կարծիք հայտնեն նոր գնած զենքի որակի մասին: Դա նորմալ է:

Իհարկե ոչ բոլորը կարող են մասնագիտական կարծիք հայտնել, բայց դուք էլ շուկայից ձմերուկ գնելուց լուրջ դեմքով այն ուսումնասիրում եք, չնայած կյանքում ձմերուկի արտում չեք եղել ու պատեկրացում էլ չունեք, թե հասած լինելու դեպքում կտկտացնելուց ներսից ինչ ձայն պետք է գա:

Բայց ընտրությունների ժամանակ պաշտոնյանները հենց այդ ժողովրդի հետևից են վազում, համոզում , փող առաջարկում, որպեսզի իրենց անվան դիմաց պծիչկա դնեն: Պատկերացնում ե՞ք մի ժողովուրդ ով թքած կունենա , թե օրը ցերեկով ինչպես վնասազերծեցին հանցագործին, ինչպես հանգցրեցին անտառի հրդեհը, արդյոք թունավոր էր գործարանի ծուխը: Կստացվի ինչ-որ զոմբիների հավաք, ովքեր առավոտյան մեխանիկորեն գնում են աշխատանքի, որ երեկոյան հաց ուտեն:

Մի նեղվեք ժողովրդի լավ կամ վատ կարծիքից, դա նորմալ է, նույնիսկ ամենահիմար կարծիքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել