Operativ.am-ը գրում է․

Փարիզի արևելքում այսօր սկսել է աշխատել նուդիստների համար հանգստի գոտին: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «BFMTV»-ին:

Ինչպես հաղորդվում է, այցելել ցանկացողների համար այն բաց կլինի առավոտյան ժամը 8-ից: Հանգստի գոտին կփակվի հոկտեմբերի 15-ին:

Ֆրանսիայի մայարքաղաքի քաղաքապետի տեղակալ Պենելոպ Կոմիտեն նշել է, որ տարածքի ստեղծումը, որտեղ թույլատրված է նուդիզմը, «Փարիզի հասարակական վայրերն օգտագործելու նորարար մոտեցում է»:

Իշխանությունները մտադիր են նուդիստական գոտու առջև հատուկ նշաններ դնել, որոնք այցելուներին կօգնեն ճիշտ ճանապարհով տեղ հասնել:

Վերջին տվյարներով՝ Ֆրանսիայում նուդիզմի սկզունքներին աջակցում է 2.5 միլիոն բնակիչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել