Պերուական Ֆերրենյաֆ քաղաքի բարի բնակիչները որոշեցին օգնել 85-ամյա անտուն Լուչանոյին: Նրանք նախ լողացրին ծերունուն, այնուհետև կտրեցին մազերն ու սափրեցին, հետո նաև նոր հագուստ ու կոշիկ գնեցին նրա համար: Արդյունքում ծերունին նորմալ տեսքի վերադարձավ: Բայց դա վերջը չէր: Մտահոգ քաղաքացիները Լուչանոյի համար նաև նոր փաստաթղթեր պատրաստեցին, որոնց միջոցով նա կարող է դիմել բժշկական օգնություն ստանալու համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել