Քիչ առաջ երիտասարդների մի խումբ Քրդստանի դրոշներով հարձակվել է Դահուկ քաղաքում գործող NRT TV հեռուստաընկերության վրա: Նրանք մուտք են գործել հեռուստաընկերության գրասենյակ «ԱՅՈ» վանկարկումներով: Այս հեռուստաընկերությունը ստեղծվել է բոլորովին վերջերս և իր եթերից իրականացնում է անկախության հանրաքվեի «ՈՉ»-ի քարոզարշավը: Երիտասարդները մեղադրել են հեռուսաընկերության ղեկավրներին Բաղդադի, Թեհրանի և Անկարայի պատվերները կատարելու մեջ: Նրանք ներկայացրել են վերջնագիր կա՛մ փակել հեռուստաընկերությունը, կա՛մ այլևս «ՈՉ»-ի քարոզարշավ չանել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել