78 տարի առաջ, 1939-ի սեպտեմբերի 1-ին, նացիստների կողմից լեհական Դանցիգ նավահանգստիկ ռմբակոծմամբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: Դա պատերազմ էր երկու համաշխարհային ռազմաքաղաքական կոալիցիաների միջև, մարդկային պատմության մեջ ամենաարյունառու հակամարտությունը։ Վերջինիս մեջ են ներքաշվել այդ ժամանակ գոյություն ունեցող պետություններից 72-ը (աշխարհի բնակչության 80%-ը)։ Վեց տարի տևած պատերազմի ընթացքում զոհվեց ավելի քան 60-65 մլն և հաշմանդամ դարձավ 95 մլն մարդ: Մարդկային ամենաշատ կորուստներն ունեցավ ԽՍՀՄ-ը՝ 27 միլիոն, ապա Չինաստանը՝ 20 միլիոն: Նախահարձակ Գերմանիան ունեցավ 10 միլիոն մարդկային կորուստ:
Ռազմական գործողությունները տեղի են ունեցել երեք մայրցամաքի 40 պետությունում և չորս օվկիանոսում։ Երբևէ տեղի ունեցած միակ ռազմական բախումն է, որտեղ օգտագործվեց ատոմային ռումբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմը արդյունքն էր խոշոր պետությունների միջև քաղաքական, տնտեսական և գաղափարական խոր ու անհաշտ հակասությունների։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել