Վերջին թվիթի իրավունք

Կալիֆորնիայում փոփոխություն է արվել ձերբակալության մասին օրենքում: Այժմ ձերբակալվածը, բացի մեկ հեռախոսային զանգ անելու իրավունքից, նաեւ Twitter-ով մեկ հաղորդագրություն տարածելու իրավունք կունենա: 

«Ըստ օրենքի` ձերբակալվածը կարող է միայն մեկ զանգ կատարել եւ ում զանգում է, կարող է զբաղված լինել ու չվերցնել հեռախոսը: Իսկ թվիթը կտեսնեն Twitter-ում նրա բոլոր հետեւորդները»,- ասել է օրինագծի նախաձեռնող Ջել Վոլանը` հավելելով, որ դա շատ արդիական է պոտենցիալ քաղբանտարկյալների եւ հասարակական գործիչների համար: 

Ի դեպ, նոր փոփոխությունից արդեն օգտվում են բանտարկյալները, օրինակ` թմրանյութերի տարածման մեղադրանքով դատապարտվածներից մեկը գրել է. «Իմ առաջին թվիթը` բանտից»: Իսկ պոռնկության կասկածանքով ձերբակալված մի գեղեցկուհի հաղորդագրություն է թողել. «Սիրելիս, ճաշը սառնարանում է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել