Չինարի գյուղի հատվածում ադրբեջանական կողմը խախտել է պայմանավորվածությունները և կրակ է բացել դիտարկում իրականացնող ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի գլխավորած պատվիրակության մեքենայի ուղղությամբ:

Կասպրշիկը թող հանգիստ դիմանա այդ կրակոցներին, բա մեր ջանը հո քարից չի՞: Վերջապես, իր, իր կառույցի նախագահի ու մնացած միջազգային կառույցների անգործության պատճառով է ադրբեջանական կողմը այսքան աճել ու թևեր ստացել, որ իրեն հարմար ցանկացած պահին կարող է կրակել:

Ափսոս, հազար ափսոս, որ մեր թշնամիները նորմալ կրակել էլ չեն իմանում, որ գոնե մեքենան վնասեին կամ Կասպրշիկին մեկ ոտքից հաշմանդամ թողեին ու երևի հենց այդ պահին նշված անձը կհասկանար Չինարիում ապրող գյուղացիներին ու դիրքում կանգնած զինվորներին, ովքեր տարին 12 ամիս այդ կրակոցների տակ են: Ու կրակոցները հնչում են այն բանի համար , քանի որ նույն Կասպրշիկը այդքան չկա, որ կարողանա դատապարտի այդ քայլը, քանի որ նույն Կասպրշիկը շուտով ԿՈՂՄԵՐԻՆ կրկին հրադադարը պահպանելու կոչեր կանի:

Այնքան ժամանակ, որքան ԵԱՀԿ-ն ու մնացած կառույցները անգործության մատնվեն , այդքան ժամանակ իրենց մեքենաների վրա կրակելու են: Հիշենք թեկուզ կարմիր խաչի դեպքը, երբ իբր պետք է ապահովեին խաղող հավաքող գյուղացիների անվտանգությունը , բայց առաջին երկու կրակոցից հետո նստեցին մեքենան ու փախան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել