«Ռուսաստանից Հայաստան տե­ղափոխված հայ վարորդ Հրաչյա Հա­րությունյանը վաղվանից անցնելու է պատժի կրման բաց ռեժիմի: Այս մասին մեզ հայտնեց նրա աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը. «Վաղվանից բաց են թողնելու, որ գա տուն, իրիկունը գնա հետ: Ես պետք է կազմակերպեմ, որ նա աշխա­տանքի ընդունվի: Իրեն ասել են՝ մինչև մի տեղ գործի չընդունվես, քեզ բաց չենք թողնի: Առավոտ ժամը 8-ին պետք է գնա աշխատանքի, իրիկունը 7-ին՝ հետ գնա»: Վիկտոր Մարտիրոսյանի խոսքով՝ երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կողքին գտնվող շենք են տեղափոխել Հրաչյային, որտեղ բաց ռեժիմում գտնվող բանտարկյալներն են: «Հիմա ես վաղը առավոտ գնում եմ իր մոտ, փաստաթղթերը վերցնեմ, որ կազ­մակերպեմ, իրեն աշխատանքի ընդունեմ, որ հրամանը տանի տա հիմնարկությանը, ասի՝ ես աշխատում եմ, որ իրեն բաց թողնեն»,- ավելացրեց Մարտիրոսյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել