Բրիտանական Bridebook ամուսնական ռեսուրսը վեջերս ուումնասիրություն կատարեց, որի արդյունքում պարզվեց՝ երիտասարդներն ամուսնանալուց առաջ հանդիպում են միջինում 4-5 տարի, այդպիսի զույգերի բաժանության հավանականությունը նվազագույն է: Ըստ մասնագետներրի՝ այդքան ժամանակը բավարար է զուգընկերոջ հանդեպ վստահություն ձեռք բերելու, հարաբերություններում առաջին ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու և հասկանալու համար, որ դրանք նոր մակարդակի վրա են: 

Ըստ փոխահարբերությունների հարցերում նյույորքցի փորձագետ Ռեյչել Սասսմանի՝ այդ ժամկետն օպտիմալ է: Ժամանակակից տղամարդկանց մեծ մասն ամուսնության մասին չի մտածում մինչև 30 տարեկանը:

Refinery29 կանացի առցանց պարբերականի տվյալներով՝ վերջին 50 տարում «ամուսնության տարիքը» զգալիորեն բարձրացել է: 1970-ական թթ. երիտասարդ կանայք ընտանիք էին կազմում 22-23 տարեկանում, տղամարդիկ՝ 24-25: Այսօր միջին տարիքն աղջկա համար 30-31 է, տղամարդու՝ 32-33:

Image result for прежде чем жениться

Bridebook-ի հարցմանը մասնակցեց 4 000 բրիտանացի նորապսակ: Պարզվեց՝ զույգերի 89%-ը նախքան ամուսնանալը միասին էին ապրել, 84%-ը բացահայտորեն քննարկել էր ընտանիք կազմելու հարցը, 83%-ն ամուսնական պայմանագիր էր կնքել:

Pew Research Center հետազոտական կենտրոնի տվյալներով՝ ԱՄՆ-ում ամուսնացող կանանց և տղամարդկանց միջին տարիքը համապատասխանաբար 27 և 29 է:

Սասսմանը նշում է, որ հարաբերությունների ամենասկզբում զուգընկերոջ իդեալականացումից մինչև նրա իրական ընկալում միջինում 1-2 տարի է անցնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել