9-ամյա Անաբել Բիմի պատմությունը, ով մագլցում էր ծառերի վրայով և ընկավ ոչ փոքր բարձրությունից: Բժիշկները մինչև հիմա չեն կարող ասել՝ ինչը փրկեց փոքրիկին:

Փոքրիկը մագլցում էր հին ծառը, և պատահաբար 9 մ բարձրությունից ընկավ մաշված ծառի բնի հատակը:

 2-annabel-beam

 

 3-annabel-beam

Երեխան մերթ ուշքի էր գալիս, մերթ նորից կորցնում գիտակցությունը: Հրշեջները չէին դիմում աղջկան միանգամից դուրս բերելու ռիսկին. ծառը կարող էր ամբողջովին փլվել երեխայի վրա: Ուստի նրանք արագորեն կառույց պատրաստեցին, որով երեխային հանեցին բնի արդեն առկա անցքից:

4-annabel-beam

Փրկարարական գործողությունից անմիջապես հետո Անաբելին հիվանդանոց տարան: Բժիշկները նրան զննելով՝ մռայլվեցին: Աղջիկը խլացված էր, մնացած առումներով նրա մարմնի վրա ոչ մի վնասվածք չկար: Սովորաբար այդ բարձրությունից ընկնելը հղի է մասնակի պարալիչով կամ առնվազն կոտրվածքով:

5-annabel-beam

Երեխան 5 տարեկանից տառապում էր աղիքային խանգարումներով, իսկ անկումից հետո խնդրից հետք անգամ չէր մնացել: Բժիշկները տարակուսած արձանագրեցին՝ երեխան լիովին առողջ է:

6-annabel-beam

Անաբելը պնդում է, որ ուշագնաց ժամանակ տեսնում էր երկինքը, խոսում էր Հիսուսի հետ, ով նրան վստահեցրեց՝ նրա հետ ամեն ինչ կարգին կլինի: Փոքրիկի խոսքերն անմիտ կթվային, եթե նրա հրաշքով ապաքինումը չլիներ:

Անաբել Բիմի պատմության մոտիվներվ ֆիլմ նկարահանվեց: Մարդիկ մինչև հիմա վիճում են՝ արդյոք նա իսկապես տեսիլք էր ունեցել, ինչից հետո փրկվեց:

7-annabel-beam8-annabel-beam

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել