Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները, որոնց պատկանում է «ՌԵՍՈ գրուպ» ապահովագրական ընկերությունը, ներառվել են Ռուսաստանի ամենահարուստ 10 ընտանեկան կլանների ցուցակում։

Նրանք վարկանշային աղյուսակի 8-րդ հորիզոնականում են՝ 1.4 մլրդ դոլար կարողությամբ։

«Ցուցակում ներառվել են Ռուսաստանի միայն այն ընտանիքները, որոնք իրենց կապիտալի հիմնական մասը կուտակել են մասնավոր կարգով՝ չլինելով պետծառայողներ»,-նշվում է պարբերականի հրապարակման մեջ։

Forbes-ը Ռուսաստանի ամենահաջողակ ձեռնարկատիրական դինաստիաների վարկանիշը կազմում է արդեն 4-րդ տարին։ 10 ամենահարուստ ընտանիքների ընդհանուր կարողությունը վերջին տարում աճել է 2 մլրդ դոլարով՝ հասնելով 27 մլրդ դոլարի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել