Armlur.am-ը գրում է.
րեկ Էրեբունում պատանդառված աղջիկը՝ Լուիզան (անունը փոխված է) ապրում է ծնողների, եղբոր և տատիկի հետ: ArmLur.am-ին հաջողվեց զրուցել աղջկա ծնողների հետ: Նրա մայրը՝ տիկին Մանուշը, մեզ հետ զրույցում ներկայացրեց այն, ինչ գիտի իր դստեր և այդ տղայի հարաբերությունների մասին: Տիկին Մանուշի խոսքով` Լուիզան Գոռի հետ ծանոթացել է մոտ մեկ ամիս առաջ՝ Երևանում գտնվող սրճարաններից մեկում: Տղայի մասին աղջիկն այնքան էլ շատ բան չի պատմել ծնողներին. միայն վերջիններս իմացել են, որ շփվում է մի տղայի հետ, ով վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից: Աղջկա մոր խոսքերով, մի որոշ ժամանակ Գոռի հետ շփվելուց հետո Լուիզան այլևս չի ցանկացել շարունակել հարաբերություններն այդ տղայի հետ, քանի որ հակումներ ուներ թմրամոլության և այնքան էլ ադեկվատ անձնավորություն չէր, սակայն տղան այդպես էլ հանգիստ չի թողել աղջկան: «Ես քաղաքում չեմ աշխատում, էդ օրն աշխատանքի եմ եղել: Գիշերն էդ տղան եկել, զանգել է աղջկաս, ասել՝ իջի ներքև, քեզ բան ունեմ ասելու, նվեր ունեմ տալու: Ամուսինս ու տղաս այդ ժամանակ քնած են եղել, Լուիզան էլ իջել է ներքև, էդ տղան զոռով, քաշելով նստացրել, ավտոն տարել  է»,- պատմեց մայրը: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել