Օգոստոսի 30-ի, ժամը 09:30-ի դրությամբ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տարածքում առկա 4 տարողություններում հրդեհի օջախները սպառված են: Դրանցից դեռևս արձակվում է բարձր ջերմություն: Ստեղծվել է ավտոմատ համակարգ՝ մշտական հովացում ապահովելու համար:

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է: Տեղում հերթապահություն է իրականացնում երկու մարտական հաշվարկ:

Հիշեցնենք, որ Նաիրիտ գործարանում օգոստոսի 28-ին խոշոր հրդեհ էր բռնկվել։  Պատկան մարմինները հայտարարել էին, որ քիմիական մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ «Նաիրիտում» այրման մեջ ոչ մի վտանգավոր քիմիական նյութ չկա:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել