Ցանկացած քաղաքակիրթ երկրում տեղնուտեղը գնդակահարում են հանցագործին: Կապ չունի, որ դատարանի որոշում չկա դրա համար: Օրինակ, ԱՄՆ-ում, եթե վարորդը գերազանցի արագությունը ու չենթարկվի ոստիկանության հրահանգներին, ոստիկանությունը կարող է հետապնդել ու հարմար պահի կրակել և չեզոքացնել խախտում կատարողին (ուշադիր՝ խախտում կատարողին, ոչ թե հանցագործին) : 
Երեկ Երևանում տեղի ունեցածի մասով ասեմ, որ լավ են արել կրակել են: Չեմ ասում եկեք ձեզ կամ ձեր բարեկամին պատկերացրեք այդ պատանդի դերում, պարզապես ասում եմ՝ լավ են արել, հանցագործությունը պիտի անհամաչափ խիստ պատիժ ունենա: 
Ոստիկանության կամ հատուկ գնդի դիպուկահարի պրոֆեսիոնալ լինելը այստեղ չէ , որ պետք է երևար, բայց որ այդ կառույցի ղեկավարությունը գործեց ոչ պրոֆեսիոնալ դա փաստ է: Հանցագործին ոչնչացնելու, առավել ևս տեսանկարահանելու գործընթացը , պետք է փակ լիներ հասարակության համար :
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել