Եթե ձեր մազերը տգեղ տեսք ունեն, ջարդրտվող են, չոր, թափվում են, և դուք բազմաթիվ թանկարժեք միջոցներ եք փորձել, բայց անօգուտ, խորհուրդ ենք տալիս այս պարզ միջոցը: Պարզապես գնացեք դեղատուն և գնեք ձեզ համար անհրաժեշտ վիտամինները:

Մազերը լվանալիս շամպունի մեջ ավելացրեք սրվակներով A, B, PP, C, B12 վիտամիններ: Մազերը դառնում են փայլուն և փարթամ:

Սրվակների վիտամինը կարիք չկա շամպունի ամբողջ պարունակությանը ավելացնելու, որովհետև արդյունք չի տա: Պետք է փոքրիկ անոթի մեջ լցնել այնքան շամպուն, որքան պետք է մազերը երկու անգամ լվանալու համար, ավելացնել բոլոր վիտամինները, խառնել և գլուխը լվանալ:

Երկրորդ անգամ շամպունը պետք է թողնել մազերին 5 րոպե, որից հետո լվանալ: Առաջին անգամ օգտագործելուց հետո միանգամից կնկատեք, որ մազերը փարթամացել են և ավելի քիչ են թափվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել