Operativ.am-ը գրում է․

«Porsche» ավտոմոբիլային ընկերությունը ներկայացրել է երրորդ սերնդի «Cayenne» մոդելը: Պաշտոնական պրեմիերան տեղի է ունեցել Շտուտգարտում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

Ինժեներները կատարելագործել են մեքենայի արտաքին տեսքը: Մեծացել է բեռնախցիկի ծավալը և մեքենայի երկարությունը: Բացի այդ, առաջին անգամ մեքենան ետին անիվների կառավարման համակարգ կունենա: Սա, մասնագետների խոսքով, շրջադարձերի ժամանակ մեծ առավելություն կտա մեքենային:

Վաճառքի մեկնարկից հետո մոդելը կներկայացվի երկու նոր 6 ցիլինդրանոց շարժիչներով: Նրանցից մեկը 3.0 լիտր ծավալ կունենա՝ 340 ձիաուժ հզորությամբ, իսկ մյուսը՝ 2.9 լիտր՝ 440 ձիաուժ հզորությամբ: Մինչև 100 կմ/ժամ արագության հասնելու համար կպահանջվի ընդամենը 5.2 վայրկյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել