Թուրքիան վերջանականապես խզեց հարաբերությունները Իրաքյան Քուրդիստանի հետ: Այսօրվանից Թուրքիան դադարեցնում է Իրաքյան Քուրդիստանի տարածքի մեջ մտնող նահանգների քաղաքացիներին Թուրքիա մուտքի վիզիա տրամադրելուց, իսկ Թուրքիայում գտնվող Իրաքյան Քուրդիստանի քաղաքացիներին վտարում երկրից: Թուրքիայից արդեն արտաքսվել է Թուրքիայում Քուրդիստանի հայրենասիրական միության (KYB) ներկայացուցիչ Բեհրոզ Ջալալը: 
Թուրքիայի տարածքը լքելու պահանջը ստանալուց հետո Ջալալը հայտարարել է, որ իր «տեղահանությունը» (արտաքսումը) չի խանգարի KYB-PKK-HDP ամուր կապին և, որ Հյուսիսային Քուրդիստանի անկախության հանրաքվեն այլևս իրականություն է»: 
KYB-ի մամլո խոսնակ Սադի Ահմեդն էլ հայտարարել է, որ Թուրքիայի հետախուզական գործակալությունը (MIT) շատ վատ է աշխատել, և որ այլևս չեն կարող երկիրը բերել նախկին բալանսին:
KYB-ն կոչ է արել HDP-ին միանալ իրենց պայքարին և պայքարել մեկ ընդհանուր «թշնամու» դեմ, օգնել Փեշմերգային դիմակայելու թուրքական բանակաի հնարավոր հարձակումներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել