Daily Mirror պարբերականը հրապարակել է տեսանյութ, որում պատկերված է անհայտ անողնաշար օրգանիզմ։ Արարածին, որը գտնվել է Սինչժու քաղաքի լեռներում, նկարահանել է Հուան Մեյլանը։ Կնոջ խոսքով՝ ինքը երբեք նման բան չի տեսել։

Նա սոցցանցերում է տեղադրել տեսանյութն ու խնդրել օգտատերերին օգնել՝ պարզելու այդ կենդանու տեսակը։ Շատերի կարծիքով՝ կենդանին մուտանտ է կամ հանդիսանում է կյանքի այլմոլորակային ձև։ Ոմանք էլ կարծում են, որ այն իրենից ներկայացնում է բազմացման շրջանում գտնվող մակաբույծ որդերի խճճված կծիկ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել