Վայրեր, որտեղ կարելի է համտեսել աշխարհի տաղանդավոր շոկոլադագործների գլուխգործոցները

Բելգիա

Շոկոլադի արտադրության ամենահեղինակավոր վայրը Բելգիան է: Դրա գաղտնիքը շատ պարզ է. կակաոյի լավագույն տեսակները աճում են Կոնգոյում, իսկ Կոնգոն, ինչպես հայտնի է, Բելգիայի նախկին գաղութն է: Այդ պատճառով էլ այս երկրի շոկոլատագործները օգտագործում են միայն կակաոյի լավագույն տեսակները: Չափերով ոչ մեծ այս պետությունում շոկոլադի 12 գործարան, շոկոլադի 16 թանգարան և ավելի քան 2000 խանութ կա, որտեղ շոկոլադ են վաճառում: Բելգիական շոկոլադի էլիտար մակնիշներ են Godiva-ն, Guylian-ը և Leonidas-ը: Վերջին 25 տարիներին Godiva-ն ճանաչվել է աշխարհի լավագույն շոկոլադը, իսկ լավագույն շոկոլադագործը Պյեր Մարքոլինին է:  Նրա պատրաստած շոկոլադի 450 գրամը 100 դոլար արժե:

 

Շվեյցարիա

Վիճակագրության համաձայն՝ աշխարհում ամենաշատը շոկոլադ օգտագործում են Շվեյցարիայում, մեկ մարդուն 11,6 կգ շոկոլադ է բաժին հասնում: Այստեղ շոկոլադի մայրաքաղաք կարելի է համարել Ցյուրիխը, որտեղ են գտնվում շոկոլադի լավագույն բրենդների նստավայրերը՝  Lindt, Teuscher և Sprungli:

Իսկ ահա Ժնևում է գտնվում շոկոլադ արտադրող ամենաերիտասարդ ընկերությունը՝ Stettler-ը, որը հիմնվել է 1947 թ., սակայն իր արտադրանքով չի զիջում իր հայտնի մրցակիցներին:

 

Ֆրանսիա

Ֆրանսիան իր օրենքներն է թելադրում ոչ միայն նորաձևության աշխարհում: Տեն Լ’Էրմիտաժ փոքրիկ քաղաքում են գտնվում Valrhona շոկոլադի գործարանն ու Շոկոլադի դպրոցը: Այստեղ սովորելու համար եռօրյա դասընթացի համար հարկավոր է 1000 եվրո վճարել:

Իսկ եթե ցանկանում եք էկոշոկոլադ փորձել, ապա այցելեք Bovetti գործարան, որտեղ շոկոլադի մեջ զանազան բնական հավելումներ են ավելացնում:

 

ԱՄՆ

Շատերը համամիտ չեն այն կարծիքի հետ, որ աշխարհի լավագույն շոկոլադը Եվրոպայում է արտադրվում: Սան Ֆրանցիսկոյում է գտնվում շոկոլադի ամերիկյան ամենահին գործարանը՝ Ghirardelli-ն: Այստեղ նույնիսկ շոկոլադ են աճեցնում:

Չիկագոյի շոկոլադի գործարանը՝ Vosges Haut-Chocolate ընկերությունը, նույնիսկ բեկոնով շոկոլադ է արտադրում:  Իսկ Vosges մակնիշը սնկի, մեքսիկական անչոյի և ճապոնական վասաբին համով:

 

 

Ճապոնիա

Չի կարելի անտեսել նաև շոկոլադի արտադրության ճապոնական ավանդույթները: Lotte գործարանը Ճապոնիայում հայտնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել