Սենթ-Լյուկի սրտաբանական ինստիտուտի (ԱՄՆ) գիտնականները և Lahey Health ոչ կոմերցիոն կազմակերպությունը հայտարարել են այն մասին, որ շաքարը կախվածություն է առաջացնում և հանդիսանում կոկաինի նման թմրամիջոց։ Իրենց եզրակացությունները նրանք հրապարակել են British Journal of Sports Medicine-ում՝ բախվելով այլ մասնագետների կողմից քննադատության։

Հետազոտողները գրում են, որ սախարոզայի ածխաջրածնի էֆեկտը նման է կոկաինի ազդեցությանը։ Այն փոխում է տրամադրությունը՝ առաջացնելով հաճույքի զգացում, և հրահրում մարդուն քաղցրի որոնման։ Կրծողների վրա կատարված հետազոտության արդյուքնները ցույց են տալիս, որ կրծողները թմրանյութի և շաքարի միջև հաճախ ընտրել են վերջինը։ Նրանց կարծիքով՝ այդ ածխաջրածինն ավելի ուժեղ կախվածություն է առաջացնում, քան ալկալոիդները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել