ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ Էնդրյու Շեֆերը պաշտոնապես ստանձնել է պարտականությունները։

«Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ, ԱՄՆ Պետդեպի՝ այդ առիթով տարածած հայտարարությունում ասված է, որ երկիրը ողջունում է Էնդրու Շեֆերի նշանակման փաստը։

Հայտարարության մեջ ասված է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Մինսկի խմբի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ ու հարատև լուծում գտնելու գործին։

«Ինչպես նշված է հունիսի 19-ի ու հուլիսի 6-ի հայտարարություններում, Միացյալ Նահանգներն աջակցում է արդար այնպիսի լուծում գտնելու ջանքերը, որոնք հիմնված կլինեն միջազգային օրենքների, այդ թվում՝ Հելսինկիի եզրափակիչ ակտի վրա, որոնք ներառում են ուժ չկիրառելու, տարածքային ամբողջականությունը և ինքնորոշման իրավունքը հարգելու սկզբունքները», ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Էնդրյու Շեֆերը Եվրոպայի ու միջազգային կազմակերպությունների հարցերով ունի մեծ փորձառություն, մինչև այս պաշտոնին նշանակվելը եղել է Վիեննայի Միջազգային կազմակերպություններում ԱՄՆ-ի առաքելությունում գործերի ժամանակավոր հավատարմատարը։ 2Օ15 թվականի օգոստոս ամսից մինչեւ 2Օ17-ի հունվար ամիսը նա զբաղեցրել է կազմակերպությունում ԱՄՆ-ի առաքելության փոխնախագահի պաշտոնը։ Մինչ այդ՝ 2Օ14-ից մինչեւ 2Օ15-ի օգոստոսը Շոֆերը ծառայել է այս կազմակերպությունում որպես Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունում խորհրդական։

Մինչև Վիեննայի միջազգային կազմակերպություններում ԱՄՆ-ի առաքելությունում ծառայելը, Էնդրու Շոֆերը 2Օ11-ից 2Օ14 թվականներին զբաղեցրել է Կիպրոսում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնը, աշխատել Քուվեյթում, Բահրեյնում ու Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանություններում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել