Օգոստոսի 28-ին՝ ժամը 11:42-ին, ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Խուստուփ լեռան լանջին՝ մոտ 100 հա այրված տարածքում, հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ. Խուստուփ լեռից դեպի արևմուտք այրվում է մոտ 100 քմ խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 34 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի 30 աշխատակից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:40-ին: Դեպքի վայրում են գտնվում երեք փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի չորս աշխատակից:

Օգոստոսի 29-ին` ժամը 09:30-ի դրությամբ, դեպքի վայրում են գտնվում երեք փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի չորս աշխատակից:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել