1. Սեպտեմբերի 1-ի ամենասիրուն պատկերը առաջին դասարան գնացող երեխեքն են: Ու ես հեչ դեմ չեմ, որ աղջիկ երեխեքին էն երկու մեծ բանտիկներից ու փոռիկներով նասկիներից են առնում: Իրանք կյանքի կտոր են հենց էդ շորերով: Ամեն ծնող իր հնարավորությունների ու ճաշակի առավելագույնն ա անում էդ օրը դպրոց գնացող երեխեքի համար: Ու էդ շորերը միլիարդ անգամ ավելի գերադասելի են քան էդ շորերի վրա կայֆավատ լինողների ճղած ջինսերը:
2. Սեպտեմբերի 1 ի ամենակարևոր մարդկանցից մեկն էլ առաջին ուսուցիչն ա: Ինքն ա, որ երեխուն պիտի հենց էդ օրվանից սիրել տա դպրոցը: 
3. Սեպտեմբերի 1 ի ամենազզվելի պատկերը էդ օրը մաստիկայի ու հավաքարարի փող հավաքող ծնողկոմիտեն ա: Տնաշեններ թողեք տոնը տոն մնա, էդ փողը էլի կհավաքեք:
4. Սեպտեմբերի 1 ին ամենալարված մարդն էլ դպրոցների դիմաց կանգնած ոստիկանն ա, որ ամեն երեխու հետ կանգնացնում ա երթևեկությունն ու երեխուն՝ ձեռքը բռնած փողոցն անցկացնում: Լիքը մերսի:
5. Սեպտեմբերի 1ի կարևոր մարդկանցից ա առաջին կուրս գնացող ուսանողը: Իր դպրոցական տարիների ամփոփումն ա ու նոր կյանքի մուտքը: Չնայած օրվա վերջում հասկանում ա, որ մի եսիմ ինչ չէր էդ օրը: 
6. և այլն ու շնորհավոր գալիք սեպտեմբերի 1:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել